Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.04.2018 | 00:03

Երեք բանի վրա կասկածեց իմ սիրտը, բայց կա մի չորրորդը, որի համար աղոթում եմ վախից։ Դրանք են` քաղաքի բանսարկությունը, ամբիոնի վրդովմունքը և սուտ չարախոսությունը, որոնք մահից ավելի դաժան են։ Բայց սրտի ցավ և սուգ է այն կինը, որ չարանախանձ է մեկ այլ կնոջ, լեզվանի գազան է, որ խոցում է բոլորին։ Չար կինը եզան երերացող լուծ է. ով բռնի այն` իժ է բռնում։ Մեծ խայտառակություն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամոթը։


Սիրաքի իմաստություն 26. 5-11

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ